Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ Արդ1/5309/02/19 քաղ. գործով դատական ծանուցագիր

14.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանողներ` Երջանիկ Վահանի Շառոյանին
3.Պայծառ Երջանիկի Շառոյանին
4.Մարիամ Ալեքսանի Շառոյանին
5.Աննա Շառոյանին,
6.Լիաննա Շառոյանին,
7.Վահան Երջանիկի Շառոյանին,
8.Պայծառ Շառոյանին
/Արմավիրի մ., գ.Ակնալիճ/

Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ Արդ1/5309/02/19 քաղ. գործով ըստ հայցի՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Երջանիկ Վահանի Շառոյանի, Պայծառ Երջանիկի Շառոյանի, Մարիամ Ալեքսանի Շառոյանի, Աննա Շառոյանի, Լիաննա Շառոյանի, Վահան Երջանիկի Շառոյանի, Պայծառ Շառոյանի՝ ընդհանուր համատեղ սեականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հերթական դատական նիստը նշանակվել է 05.04.2023թ., ժամը՝ 14:00-ին /Վաղարշապատ, Կամո15/:
Խնդրում ենք հերթական դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ք.ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`