Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34127/02/22 քաղաքացիական գործով Էդգար Արմենի Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի Գուրգեն Վրեժի Մկրտչյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Էդգար Արմենի Մաթևոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԴ/34127/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գուրգեն Վրեժի Մկրտչյանի ընդդեմ Էդգար Արմենի Մաթևոսյանի` վնասը հատուցելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/34127/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 24.03.2023 թվականին, դատական իշխանության պաշտոնական կայքում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`