Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԼԴ/2346/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արուս Հակոբյանին
(ՀՀ, Լոռու մարզ, Լեռնապատ հ. 1 փ., 5 փկղ., 8 տ.)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԼԴ/2346/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արուս Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2022 թվականի վճռի դեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Արուս Հակոբյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, Լեռնապատ հ. 1 փ., 5 փկղ., 8 տ. հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`