Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/5510/02/21

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ
ԱՐԴ1/5510/02/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



07.02.2022թ. ք. Էջմիածին


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ն. Գրիգորյանի, ծանոթանալով Կարեն Մեխակի Կուրղինյանի ընդդեմ Անի Վիկտորի Կորղինյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Արմավիր համայնքի և Էջմիածին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների մշտական բնակության վայր հոր մոտ սահմանելու պահանջի մասնին հակընդդեմ հայցադիմումին,
Պ Ա Ր Զ Ե Ց .
Անի Վիկտորի Կորղինյանը 29.09.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Կարեն Մեխակի Կուրղինյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Արմավիր քաղաքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների մշտական բնակության վայր սահմանելու պահանջի մասնին։
Հայցադիմումը դատավորին է մակագրվել 29.09.2021 թվականին, հանձնվել է 30.09.2021 թվականին:
Դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը սահմանաված կարգով ուղարկվել է կողմերին։
Կարեն Մեխակի Կուրղինյանը 30.11.2021 թվականին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Անի Վիկտորի Կորղինյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Արմավիր համայնքի և Էջմիածին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների մշտական բնակության վայր հոր մոտ սահմանելու պահանջի մասնին։
Հակընդդեմ hայցադիմումը դատավորին է մակագրվել 30.11.2021 թվականին, հանձնվել է 01.12.2021 թվականին:
Դատարանի 08.12.2021 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է` արձանագրելով, որ որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետում թերությունը վերացվելու և հայցադիմումը դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն կհամարվի դատարան ներկայացված սկզբնապես ներկայացնելու օրը:
Հակընդդեմ հայցվորը, վերացնելով թերությունը, օրենքով սահմանված ժամկետում՝ 01.02.2022 թվականին, կրկին ներկայացրել է հայցադիմումը, որը ստացվել և դատավոր Ն. Գրիգորյանին է մակագրվել 01.02.2022 թվականին, հանձնվել է 02.02.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացնելիս պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց .
1. Կարեն Մեխակի Կուրղինյանի ընդդեմ Անի Վիկտորի Կորղինյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Արմավիր համայնքի և Էջմիածին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների մշտական բնակության վայր հոր մոտ սահմանելու պահանջի մասին հակընդդեմ հայցադիմում։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկաման։

ԴԱՏԱՎՈՐ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Էջմիածին Կամո 15

Հեռ..` 4-89-82

Էլ. փոստ`