Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2191/04/22 դատական գործով ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Արեգ Վալերիի Ազոյանին
/ք.Երևան, Կենտրոն, Աբովյան փող. 36/43/

Սնանկության գործ՝ ՍնԴ/2191/04/22


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Առողջ սունկ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2191/04/22 սնանկության գործով / «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ դիմումը՝ «Առողջ Սունկ» ՍՊԸ-ին՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին/ կայացված 11.11.2022 թվականի «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Աբովյան փողոց 36/43» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`