Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2412/02/22 քաղաքացիական գործով Հովհաննես Հեղինե Ստեփանի Ամիրխանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2412/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Դիմումը վարույթ ընդունելու մասին

30 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Կարեն Վերսանդիկի Հակոբյանի դիմումին /այսուհետև՝ Դիմում/, երրորդ անձ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, Հեղինե Ստեփանի Ամիրխանյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ

Դիմումը ներկայացվել և դատավոր Ա.Մկրտչյանին է մակագրվել 17.01.2023թ., դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.01.2023թ.:
Դիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ, 250-րդ հոդվածների պահանջները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը


ՈՐՈՇԵՑ

Դիմումն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023թ. մարտի 9-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`