Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/452262/02/22 քաղաքացիական գործով Կարինե Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/452262/02/22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.01.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /այսուհետև՝ նաև Դատարան/, նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի /այսուհետև նաև Դատարան/, դռնբաց նախնական դատական նիստում քննարկելով քաղաքացիական գործով ըստ հայցի /այսուհետև՝ հայցադիմում/ Միքայել Գուրգենի Դավթյանի /այսուհետև՝ հայցվոր/ ընդդեմ Մարիաննա Կամոյի Բաղդասարյանի /այսուհետև՝ պատասխանող/՝ տեսակցության կարգ սահմանելու և հայցվորի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների հավասարությունն ապահովելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով հաշտարարություն նշանակելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. հոկտեմբերի 17-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 30.11.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորը հայտնել է, որ կողմերը 15.05.2022թ.-ից փաստացի չեն վարում համատեղ ամուսնական կյանք և վերջիններիս անչափահաս երեխան՝ Սուսաննա Դավթյանը, ծնված 21.03.2020թ., գտնվում է պատասխանողի խնամքի ներքո:
Պատասխանողը խոչընդոտում է և չի թույլատրում երեխայի և հոր տեսակցությունը /մայիսի 15-ից հետո հայրը երեխային տեսել է 2 անգամ, քանի որ պատասխանողը արհեստականորեն սկիզբ է դնում անհարկի վիճաբանություններ, որն էլ վիժեցնում է երեխայի հետ տեսակցելը/:
Խնդրել է սահմանել տեսակցության կարգ՝ հայցվորի բնակության վայրում, առանց պատասխանողի ներկայության, հետևյալ ժամանակցույցով՝ յուրաքանչյուր շաբաթ՝ կիրակի օրվա ժամը 10:00-ից մինչև երեքշաբթի ժամը 10:00-ն, և չորեքշաբթի օրվա ժամը 17:00-ից մինչև հինգշաբթի օրվա ժամը 10:00-ն, և պարտավորեցնել պատասխանողի երեխայի դաստիարակելու, կրթության տալու, առողջության պահպանման, հանգստի, ժամանցի կազմակերպման, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական դաստիարակության հետ կապված ցանկացած հարց լուծել միայն հայցվորի գրավոր համաձայնությամբ:
Պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի համաձայն՝ պատասխանողը չի արգելել և չի արգելում հայցվորի և երեխայի շփմանը, սակայն հաշվի առնելով երեխայի տարիքը, մշտապես մոր խնամքի ներքո գտնվելը և մայրական խնամքի կարիք ունենալը, ինչպես նաև հայցվորի աշխատանքային զբաղվածությունը, առաջարկել են տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, շաբաթ օրը՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, առանց գիշերակացի, երեխային վերցնելով մոր բնակության վայրից և վերադարձնելով մորը մոր բնակության վայրում:
Երկրորդ հայցապահանջի դեմ առարկել է՝ հայտնելով, որ երեխայի դաստիարակության հետ կապված հարցերը կարող է որոշել մայրը, քանի որ երեխան գտնվում է իր խնամքի ներքո, պահանջը առարկայազուրկ է և խնդրել է այն մերժել:
Դատարանի հարցադրմանը՝ հաշտարարություն նշանակելու վերաբերյալ, պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ցանկանում են նշանակել անվճար հաշտարարություն՝ 3 ժամ տևողությամբ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի և «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, գտնում է, որ պետք է նշանակել հաշտարարություն՝ դատարանի նախաձեռնությամբ:
Կողմերը արտոնագրված հաշտարար չեն ընտրել, ուստի Դատարանը արտոնագրված հաշտարարների ցանկից ընտրում է արտոնագրված հաշտարար Կարինե Պողոսյանին:
Դատարանը գտնում է նաև, որ հաշտարարությունը պետք է նշանակել ամբողջ դատական վեճով, իսկ հաշտարարության ժամկետ սահմանել նվազագույնը 2 ժամ, առավելագույնը՝ 4 ժամ, որի սկիզբը պետք է հաշվել Կողմերի՝ հաշտարարին ներկայանալու պահից:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ գլխով, 199-րդ և 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ԵԴ/52262/02/22 քաղաքացիական գործով նշանակել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:
2. Հաշտարարության գործընթացը հանձնարարել արտոնագրված հաշտարար Կարինե Պողոսյանին (հասցեն` ք. Երևան, Նարեկացի թաղամաս, 37 շենք, բն. 41, հեռախոս՝ 077-57-75-71, արտոնագիր թիվ 0002):
3. Հաշտարարության համար սահմանել նվազագույնը երկու, առավելագունը՝ չորս ժամ:
4. Ժամկետի սկիզբը հաշվել Կողմերի՝ հաշտարարին ներկայանալու պահից:
5. Նշանակել նախնական դատական նիստ՝ 09.03.2023թ., ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`