Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ1/0391/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՐԴ1/0391/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանողներ՝ 1.Պատասխանողներ Արմեն Եդիգարյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ., 12 բն
2. Սոֆիկ Սերյոժայի Աղասյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,7,9բն
3. Գայանե Լևոնի Գևորգյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,9բն
4.Դավիթ Լևոնի Գևորգյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,9բն
5. Գրիգոր Համլետի Համբարձումյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,22բն
6.Գոհար Խաչատուրի Գասպարյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,8բն
7.Լևոն Գևորգի Քեջիշյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,4բն
8. Ռոբերտ Հայկի Այվազյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,11բն
9. Կարինե Հայրապետի Դանղյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,5բն
10. Տիգրան Հրանտի Ալոյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,1բն
11. Աշոտ Հովհաննեսի Աբրահամյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,10բն
12.Տիգրան Բնասերի Աբրահամյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,12բն
13. Ռոբերտ Պավլուշի Կարապետյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,13բն
14. Մելանյա Գուրգենի Հովհաննիսյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,13բն
15. Պավել Ռոբերտի Կարապետյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,13բն
16. Լուսինե Ռոբերտի Կարապետյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,13բն
17. Աշոտ Ազատի Մհերյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,18բն
18. Նելի Գրիգորի Հովհաննիսյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,23բն
19. Լևոն Միսակի Սարիբեկյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,14բն
20. Նինա Ռաֆիկի Մանասերյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,14բն
21. Արթուր Ռոբերտի Հակոբյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24
22.Հասմիկ վարդանի Սիմոնյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24
23. Ռոբերտ Արթուրի Հակոբյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24բն
24. Անուշ Արթուրի Հակոբյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24բն
25.Աշոտ Ռոբերտի Հակոբյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24բն
26. Էլենա Միխայելի Հակոբյանին
27.Մերի Սարգսի Մարտիրոսյանին
Ք.Վաղարշապատ, Աթաբեկյան փ., 20շ.,20,24բն

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ1/0391/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ֆրիդա Գվիդոնի Հովհաննիսյանի ընդդեմ Արմեն Եդիգարյանի, Սոֆիկ Սերյոժայի Աղասյանի, Գայանե Լևոնի Գևորգյանի, Դավիթ Լևոնի Գևորգյանի, Գրիգոր Համլետի Համբարձումյանի, Գոհար Խաչատուրի Գասպարյանի, Լևոն Գևորգի Քեջիշյանի, Ռոբերտ Հայկի Այվազյանի, Կարինե Հայրապետի Դանղյանի, Տիգրան Հրանտի Ալոյանի, Աշոտ Հովհաննեսի Աբրահամյանի, Տիգրան Բնասերի Աբրահամյանի, Ռոբերտ Պավլուշի Կարապետյանի, Մելանյա Գուրգենի Հովհաննիսյանի, Պավել Ռոբերտի Կարապետյանի, Լուսինե Ռոբերտի Կարապետյանի, Լուսինե Ռոբերտի Կարապետյանի, Աշոտ Ազատի Մհերյանի, Նելի Գրիգորի Հովհաննիսյանի, Լևոն Միսակի Սարիբեկյանի, Նինա Ռաֆիկի Մանասերյանի, Արթուր Ռոբերտի Հակոբյանի, Ռոբերտ Արթուրի Հակոբյանի, Անուշ Արթուրի Հակոբյանի, Աշոտ Ռոբերտի Հակոբյանի, Էլենա Միխայելի Հակոբյանի, Մերի Սարգսի Մարտիրոսյանի, երրորդ անձ՝ Վաղարշապատի համայնքապետարան՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դատարան և ստանալ դրանց պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ք. ՍԱՐԳՍՅԱՆ


Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`