Թիվ ԳԴ/7830/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանող Օլգա Համբարձումի Ավագյանի դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր
16.02.2023
Պատասխանող -Օլգա Համբարձումի Ավագյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, 5 փող., տուն 25/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲ ընկերության ընդդեմ Օլգա Համբարձումի Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական ակտի հրապարակման օր նշանակված է 2 մայիսի 2023թ.–ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում/
Թիվ ԳԴ/7830/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` (0261) 2-02-33
Էլ. փոստ`