ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԿԴ/0007/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
16.02.2023
«Անի Աճեմյան Ռեսորթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանին
(ք.Երևան, Ա.Հովհաննիսյան 18 շենք, բն. 27)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Հաություն Բալոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.12.2022 թվականի որոշման դեմ թիվ ԿԴ1/0007/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Հարություն Բալոյանի ընդդեմ «Անի Աճեմյան Ռեսորթ» ՍՊԸ-ի, «Աջամյան Ռեսորթ սենթըր» ՍՊԸ-ի՝ չվճարված աշխատավարձի և արձակուրդային գումարի բռնագանձման, նախկին աշխատանքում վերակագնելու և հարկադիր պարապուրդի համար մինչև փաստացի աշխատանքի վերակագնվելու պահը միջին ամսական աշխատավարձի բռնագանձման պահանջների մասին
Գործով պատասխանող «Անի Աճեմյան Ռեսորթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Ա.Հովհաննիսյան 18 շենք, բն. 27 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`