Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24428/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Սիրանուշ Սավուխի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Վարդիշաղ Աղվանի Մարգարյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Մարգարիտ Աղվանի Մարգարյանի, Սմբատ Աղվանի Մարգարյանի, Ավետիք Գեղամի Մարգարյանի, Նարեկ Գեղամի Մարգարյանի, Մարինե Գեղամի Մարգարյանի, Նելլի Գեղամի Մարգարյանի, Սաթենիկ Գեղամի Մարգարյանի, Սիրանուշ Սավուխի Մարգարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու իսկ դրա անհնարինության դեպքում փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Վարդիշաղ Աղվանի Մարգարյանի ընդդեմ Մարգարիտ Աղվանի Մարգարյանի, Սմբատ Աղվանի Մարգարյանի, Ավետիք Գեղամի Մարգարյանի, Նարեկ Գեղամի Մարգարյանի, Մարինե Գեղամի Մարգարյանի, Նելլի Գեղամի Մարգարյանի, Սաթենիկ Գեղամի Մարգարյանի, Սիրանուշ Սավուխի Մարգարյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու իսկ դրա անհնարինության դեպքում փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 02.03.2023 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`