Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2736/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Միսակ Լեռնիկի Կիրակոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Սիլվարդ Արտաշի Օհանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Փամբուխ Արշալույսի Պողոսյանի, Միսակ Լեռնիկի Կիրակոսյանի, Արման Լեռնիկի Կիրակոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Սիլվարդ Արտաշի Օհանյանի ընդդեմ Փամբուխ Արշալույսի Պողոսյանի, Միսակ Լեռնիկի Կիրակոսյանի, Արման Լեռնիկի Կիրակոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`