Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ1/0112/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայցվոր Սվետլանա Արտակի Ճաղարյանին
(ք. Երևան, Լենինգրադյան 34/33)

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ 1/0112/02/22 քաղաքացիական գործն` ըստ հայցի Սվետլանա Արտակի Ճաղարյանի ընդդեմ <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի` հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում տեղակայված հենասյունը պատասխանողին այլ վայր տեղափոխելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանը որոշել է քաղաքացիական գործը քննել, նախնական դատական նիստի օր է նշանակվել 29.03.2023 թվականին, ժամը 12:00-ին:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արմավիրի նստավայրում` ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեում, դատական նիստերի թիվ 1 դահլիճում:

Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՖԻԴԱՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ԱԼՈՅԱՆ

Հասցե` Արմավիրի մ. ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 0237 2-46-40

Էլ. փոստ`