Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պատվական Տիգրանի Ավետիսյանին պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թվականի մարտի 10-ին ժամը 10:15-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում Պատվական Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է VAZ մակնիշի 2106 տիպարի, 32 OS 688 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը: Գույնը՝ մուգ դարչնագույն, սրահը՝ կտորապատ բեժ գույնի: Մեքենայի անվահեծերը և անվադողերը բացակայում են: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Մեքենայի թափքի վրա նկատելի են խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ:
Մեկնարկային գինը կազմում է 150,000 / մեկ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ գումար:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Պատվական Ավետիսյանի 1510003565445480 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 5 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` +37477443822

Էլ. փոստ`