Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0161/05/19 վարչական գործով ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի օգնական Ս. Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Արուս Հովհաննեսի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Լեռնապատ, 1 փող., 5 փկղ., 8 տնակ

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0161/05/19 վարչական գործով (Հովհաննես Ազատի Հակոբյանն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Լուսիկ Շավարշի Հակոբջանյան, Արուս Հովհաննեսի Հակոբյան, Լիլիթ Հովհաննեսի Հակոբյան, Արգամ Հովհաննեսի Հակոբյան՝ հայցվոր Հովհաննես Հակոբյանի ընտանիքի՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի, Լեռնապատ գյուղական բնակավայրի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառված լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 09-ին՝ ժամը 11:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.02.2023թ. որոշումը վարչական գործը դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`