Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27674/02/21 քաղաքացիական գործով Շաքի Համլետի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27674/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին
ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի Հրանտ Լևոնի Գասպարյանի և Աննա Գևորգի Գասպարյանի ընդդեմ պատասխանող Կոնստանտին Նորայրի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Նորիկ Կոնստանտինի Հովհաննիսյանի, Շաքի Համլետի Ղազարյանի, «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության, Վահագն Լյուդվիգի Զաքարյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավահարաբերությունը դադարած համարելու, անվավերության հետևանքներ կիրառելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու հանգամանքով պայմանավորված՝ քաղաքացիական գործը 24.08.2022թ. մակագրվել և 26.08.2020թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. ապրիլի 20-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`