Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ6/0134/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

17.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9, հեռ. +37410-293-114
ՎԴ6/0134/05/19
17.02.2023թ.



Սամվել Հակոբջանյանին
հասցե` ՀՀ, մ․ Լոռի, գ․ Լեռնապատ, 8 փ․ տնակ 22

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի Խաչիկ Հակոբջանյանի և Նելլի Ալոյանիի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողովի, մասնակցությամբ՝ երրորդ անձ Սամվել Հակոբջանյանի՝ 2012 թվականի օգոստոսի 03-ի թիվ թիվ 18 արձանագրային որոշման 3-րդ կետի թիվ 6 հավելվածի 3-րդ կետը՝ Խաչիկ Հակոբջանյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ6/0134/05/19 վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 23-ին, ժամը 15։50-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի պատշաճ մասնակցությունը (անձը (կամ լիազորությունները) հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


Դատավոր Կ.Ավետիսյանի օգնական Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410293114

Էլ. փոստ`