Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0137/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

18.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Անատոլի Վաղարշակի Ղալթախչյանին
Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Ազատամուտ 1փ., 20շ., բն. 24

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ/0137/05/22 վարչական գործով (Համո Վաղինակի Գևորգյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ՝ Անատոլի Վաղարշակի Ղալթախչյան՝ ՀՀ, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Հրապարակի փողոց 1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատելուն Համո Վաղինակի Գևորգյանին հարկադրելուն ուղղված գործողություններ կատարելուց ՀՀ ոստիկանությանը ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին) նշանակվել է դատաքննություն, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 06-ին՝ ժամը 14:30, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2)։
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.02.2023թ. որոշումը վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին (ընդամենը՝ 1 (մեկ) թերթ)։

Դատավորի օգնական Սոնա Մկրտչյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`