Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/3876/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/

Հայցվոր/հակընդդեմ հայցով պատասխանող՝ Սամվել Արտուշի Հարությունյանին
/Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Պ.Սևակի փող. 92շ., 36բն./
Պատասխանող/հակընդդեմ հայցով հայցվոր՝ Արմեն Արտուշի Հարությունյանին
/Հասցե՝ ք.Երևան, Պ.Սևակի փողոց, 92 շ., 36բն./
Երրորդ անձ՝ Սիրանուշ Արտուշի Համբարձումյանին (Հարությունյանի)
/Հասցե՝ ք.Երևան, Նոր Արեշ 12 փող., 5/1տուն/
Երրորդ անձ՝ Հայկ Օնիկի Հարությունյանին
/Հասցե՝ ք.Երևան, Պ.Սևակի 92 շենք, 36բն./
Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԱՔԴ/3876/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Սամվել Հարությունյանի ընդդեմ Արմեն Հարությունյանի, ներգրավմամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայկ Հարությունյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Սամվել Արտուշի Հարությունյանի, երրորդ անձինք՝ Սիրանուշ Համբարձումյանի (Հարությունյանի), Հայկ Հարությունյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`