Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52489/02/21 քաղաքացիական գործով «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/52489/02/21




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Արտեմի Սիմոնյանի ընդդեմ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու՝ առոչինչ գործարքով ստացած գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Սամվել Արտեմի Սիմոնյանը (այսուհետ նաև՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)` խնդրելով կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` պարտավորեցնելով Պատասխանողին վերադարձնել նշված գործարքի հիման վրա ստացված գումարը:
Դատարանի 09.12.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2021 թվականի թիվ ԵԴ/52489/02/21 հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է:
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 25.07.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է տրամադրվել 01.08.2022 թվականին:
Դատարանի 05.08.2022թ. որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Պատասխանողին ուղարկված փոստային ծանուցումը վերադարձվել է Դատարան: Ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`