Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28188/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

Պատասխանող՝ Նարինե Ալեքսանի Տեր-Ղուկասյան
հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Շինարարների փ., շ.3, բն.27

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/28188/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ակուռատե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Միքայելյանի ընդդեմ Նարինե Տեր-Ղուկասյանի՝ ընկերությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին․
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. հունիսի 15-ին, ժամը 12:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/28188/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական՝ Ժ. Ասատրյան


Գործ ԵԴ/28188/02/20

ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
31․10․2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ՝ Սերգեյ Ադիբեկյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի ,Ակուռատե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արման Միքայելյանի ընդդեմ Նարինե Տեր-Ղուկասյանի՝ ընկերությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին․

ՊԱՐԶԵՑ
Հայցվորը 24․09․2020թ․-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան):
Հայցադիմումը 24․09․2020թ-ին մակագրվել է դատավոր Էդ.Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 28․09․2020թ-ին:
Դատարանի 02․10․2020թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանը 29․01․2021թ․-ին կայացրել է քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում։
Դատարանը 04․04․2022թ․-ին կայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին որոշում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/28188/02/20 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-Նարինե Ալեքսանի Տեր- Ղուկասյանի հարկային պարտավորությունների գոյացման ժամանակահատվածում ,ԱԿՈՒՌԱՏե ՍՊԸ-Ի տնօրեն հանդիսանալու հանգամանքը, այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-պատասխանողի կողմից հայցվորին վնաս պատճառված լինելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-վնասը պատասխանողի անօրինական գործունեության հետևանքով պատճառված լինելու հանգամանքը . (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-պատճառված վնասի և պատասխանողի անօրինական գործունեության միջև պատճառական կապի առկայությունը,(այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-սնանկության գործով կառավարչի վարձատրությունը՝ քաղաքացիարավական իմաստով վնաս հանդիսանալու հանգամանքը, այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-պատասխանողի մեղավորության բացակայության հանգամանքը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Պատասխանող կողմը)
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 16․02․2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`