Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/61416/02/22 քաղաքացիական գործով «Ասսաթ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/61416/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը բավարարելու
և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

01 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «ԷյԹիԷյ Մայնինգ» ՍՊ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև հայցադիմում/ ընդդեմ «Ասսաթ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 23.11.2022թ., դատավորին է մակագրվել 24.11.2022թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.11.2022թ.:
Հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդություն՝ խնդրելով հետաձգել պետական տուրքի վճարումը:
Միջնորդությամբ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ պատասխանողի կողմից վճարման պարտավորությունը չկատարելու հետևանքով հայցվորը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ընկերության գույքը, ներառյալ հաշիվները գտնվում են արգելանքի տակ, և չունեն որևէ խելամիտ և իրավաչափ հնարավորություն՝ պետական տուրքի գումարը վճարելու համար, ուստի խնդրել է պետական տուրքի վճարումը հետաձգել, դրան անդրադառնալ վճռով:
Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից ներկայացված՝ «Արարատբանկ» ԲԲԸ «Զարգացում» մասնաճյուղի կառավարչի կողմից 17.10.2022թ. տրված տեղեկանքի համաձայն՝ հայցվորի բանկային հաշիվներին առկա են 27372058 ՀՀ դրամ հարկային և 56713036 ՀՀ դրամ ԴԱՀԿ արգելադրումներ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, բավարարել. պետական տուրքի վճարման հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`