Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0004/02/23 քաղաքացիական գորժով Արման Պետրոսյանի վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման ծանուցում:

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղ. գործ թիվ ՍնԴ/0004/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.01.2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Լ. Կատվալյանս, ուսումնասիրելով Արման Պետրոսյանի հայցն ընդդեմ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և թիվ ԵԴ/0348/04/18 սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի՝ նշանակված աճուրդներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Արման Պետրոսյանն ի դեմս ներկայացուցիչ Ա. Թորոսյանի, 08.12.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան ընդդեմ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և թիվ ԵԴ/0348/04/18 սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի՝ նշանակված աճուրդներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր պահանջների մասին, որը 03.01.2023 թվականին մակագրվել և 04.01.2023թ. հանձնվել է դատավոր Լ. Կատվալյանիս` թիվ ՍնԴ/0004/02/23 սնանկության գործի շրջանակներում քննելու համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ կետով օրենսդիրն ամրագրել է այն քաղաքացիական գործերի շրջանակը, որոնք ենթակա են քննության սնանկության վարույթի շրջանակներում, հիմքում դնելով ներքոնշյալ երկու նախապայմանի միաժամանակյա առկայություն.
1. քաղաքացիաիրավական վեճը պետք է առնչվի սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքին և իրավունքներին,
2. սնանկության գործով պարտապանը պետք է քաղաքացիական գործով հանդես գա որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով հայցվոր Արման Պետրոսյանը հանդիսանում է թիվ ԵԴ/0348/04/18 սնանկության գործով պարտապան, իսկ պատասխանող Շաքե Ղազարյանը նույն սնանկության գործով կառավարիչ, սույն քաղաքացիաիրավական վեճը առնչվում է թիվ ԵԴ/0348/04/18 սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքին և իրավունքներին, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ, հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Արման Պետրոսյանի հայցն ընդդեմ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և թիվ ԵԴ/0348/04/18 սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի՝ նշանակված աճուրդներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեներն ուղարկել պատասխանողին հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո` եռօրյա ժամկետում:
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 742970

Էլ. փոստ`