Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՎԴ1/0018/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Հասմիկ Գեղամի Հովակիմյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանին ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ Վայոց ձորի մարզ ք.Եղեգնաձոր,Միկոյան 23 շենք, հեռ.՝ 0281-2-27-70, էլ. հասցե՝ ararat-dataran@mail.ru, www.court.am

Քաղաքացիական գործ՝ ԱՎԴ1/0018/02/23
Քաղաքացիական գործով երրորդ անձ Հասմիկ Գեղամի Հովակիմյանին

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանին ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Կոստանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արեգակ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արայիկ Գեղամի Հովակիմյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Գեղամ Արամայիսի Հովակիմյանի, Նազելի Արամայիսի Հովակիմյանի, Արամայիս Գեղամի Հովակիմյանի, Անահիտ Գեղամի Հովակիմյանի, Հասմիկ Գեղամի Հովակիմյանի՝ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժնեմասը առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ երրորդ անձ Հասմիկ Գեղամի Հովակիմյանին՝ՀՀ ք․ Երևան,Նուբարաշեն, 11 փ, 19/9 հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, հայտնում ենք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված Ձեր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի` (1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, (2) գործի համարը, (3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, (4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), (5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, (6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, (7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, (8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանում կարող են նշվել (1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. (2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. (3) պատասխանողի միջնորդությունները. (4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. (5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող

Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23

Հեռ..` 0281-2-27-70

Էլ. փոստ`