Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ2/3523/02/21 քաղաքացիական գործով

21.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/3523/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝
Գևորգ Լյուդվիկի Պետրոսյանին
(հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նորագավթի 12 փ., տ. 20/1)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն հայցի <<Արեգակ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարինե Հակոբի Աֆոյանի, Քնարիկ Մրավի Առաքելյանի, Ցողիկ Ժորժիկի Առաքելյանի, Տաթևիկ Ղևոնդի Պետրոսյանի, Կարինե Հայկի Այվազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով ուղարկվում է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին 06.02.2023թ.-ի որոշումը:
Միաժամանակ հայտնվում է, որ ըստ հայցի <<Արեգակ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարինե Հակոբի Աֆոյանի, Քնարիկ Մրավի Առաքելյանի, Ցողիկ Ժորժիկի Առաքելյանի, Տաթևիկ Ղևոնդի Պետրոսյանի, Կարինե Հայկի Այվազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով վճիռը հրապարակվելու է ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ 2023թ.-ի մարտի 06-ին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`