Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45478/02/22 քաղաքացիական գործով Հարություն Անուշավանի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45478/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Արշակի Մարտիրոսյանի ընդդեմ Հարություն Անուշավանի Մարգարյանի, Տաիսիա Կարի Թորոսյանի և Հարություն Թորոսի Թորոսյանի՝ բաժնային սեփականության ներքո գտնվող ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 23.12.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Հարություն Մարգարյանի իրավահաջորդը ստացել է հացադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դիմում է ներկայացրել դատարան՝ պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին:
Պատասխանողներ Տաիսիա Կարի Թորոսյանի և Հարություն Թորոսի Թորոսյանի ուղարկված փոստային ծանուցումները հասցեատերերին հասնցելու կամ դատարան վերադարձվելու վերաբերյալ տեղեկություններ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից չի ստացվել: Վերջիններիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշած ծանուցված պատասխանողները սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 23-ին, ժամը 16:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`