Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0017/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող Վանուշ Ռաֆիկի Արզոյանին /Գեղարքունիքի մարզ, ք․Վարդենիս, Երիտասարդության փողոց, 36-րդ տուն/

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0017/02/23 (նախկինում՝ թիվ ԳԴ1/0613/02/20) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի Գեղարքունիքի մարզի դատախազության ընդդեմ Վանուշ Ռաֆիկի Արզոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ) 2023 թվականի մարտի 14-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`