Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0247/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «ՊԵՐՖԵԿՏՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տնօրեն՝
Ցոլակ Դիլանյանին
(ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կ.Դեմիրճյան փ. /Շ/1/77)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումն ընդդեմ «Պերֆեկտո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «Պերֆեկտո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը:
2023 թվականի հունվարի 30-ին դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի հունվարի 27-ի որոշումը, դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են պարտապան «Պերֆեկտո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Ա.Ավետիսյան փ., 78 շ., 62 շին. հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան «Անհայտ» նշումով։ Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը 2023 թվականի հունվարի 30-ին ուղարկվել է պարտապան «Պերֆեկտո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ցոլակ Դիլանյանին՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կ.Դեմիրճյան փ. /Շ/1/77 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Փլված շենք» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0247/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումը, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ.8

Հեռ..` 0282 2 32 24

Էլ. փոստ`