Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/1533/02/22 քաղաքացիական գործով ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱԿՈԶՈՎԻՆ ուղղված դատական ծանուցագիր

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱԿՈԶՈՎԻՆ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, գ. Արջհովիտ/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Էրիկ Մհերի Մագոյանի ընդդեմ Ալեքսանդր Կարակոզովի, Արմեն Կարակոզովի, Ռոբերտ Կարակոզովի և Էրիկ Կարակոզովի` ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ Լոռու մարզի Արջհովիտ համայնքի 06-068-0038-0004 ծածկագրով տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2023 թվականի հունիսի 01-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանական տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`