Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/5232/02/23 քաղաքացիական գործով հաղորդագրություն

22.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նունե Արամայիսի Դերցիկյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5232/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Արամայիս Հարությունի Դերցիկյանի, Մանիշակ Հովհաննեսի Մելքումյանի, Հարություն Արամայիսի Դերցիկյանի, Վարդանուշ Արամայիսի Դերցիկյանի, Անահիտ Արամայիսի Դերցիկյանի, Էդմոն Սարգսի Դերցիկյանի` Նունե Արամայիսի Դերցիկյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Բոլոր կազմակերպությունները և քաղաքացիները Նունե Արամայիսի Դերցիկյանի (ծնված՝ 16.09.1968թ., վերջին հայտնի բնակության հասցե` ք.Երևան, Շիրազի փողոց, 8 շենք, բնակարան 36) վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները կարող են հայտնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10, հեռ. 010-23-93-93):

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`