Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2435/02/23 քաղաքացիական գործով Հովհաննես Սանգկաբ Սունգի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2435/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Պետական տուրքի արտոնություն կիրառելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

30 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Տաթևիկ Սամվելի Սիմոնյանի հայցադիմումին ընդդեմ Սանգկաբ Սունգի՝ ամուսնալուծության պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել և դատավոր Ա.Մկրտչյանին մակագրվել 18.01.2023թ., իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 20.01.2023թ.:
Հայցադիմումում ներառվել է միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, որով հայցվորը հայտնել է, որ ստանում է 94365 ՀՀ դրամ աշխատավարձ, ուստի հնարավորություն չունի վճարելու 20000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցը կարգավորել վերջնական դատական ակտով:
Ներկայացվել է տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի նշումով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, բավարարել. պետական տուրքի վճարման հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`