Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/3105/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

24.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syundiq@court.am

Պատասխանող՝ Նարեկ Դավիթի Մարտիրոսյանին
Սյունիքի մարզ, ք․Կապան, Ռ․Մինասյան փ․, 15շ․, բն․ 27

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ հոդվածների համաձայն ուղարկվում է թիվ ՍԴ/3105/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումը:
Նախնական դատական նիստը նշանակվել է 05.04.2023 թվականին, ժամը 11։30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ 2/:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:

Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`