Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵԴ/37855/02/21 Պատասխանող՝ «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպությանը Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 49շ., 2-րդ հարկ

24.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես պատասխանող կողմ, 2023 թվականի մարտի 01-ին, ժամը 09:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/37855/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի ՝Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանն ընդդեմ «Երևան Թոդակ», լրատվական կայքի, «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի, «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերության, «Ազատ խեսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայինորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայինորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:



Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`