Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

որոշումները՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդությունը քննության առնելու մասին, նոր պատասխանող ներգրավելու միջնորդությունը քննության առնելու և երրորդ անձին գործի վարույթից հանելու մասին և երրորդ անձ ներգրավելու միջնորդությունը քննության առնելու մասին, դատական ծանուցագիր

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր՝ Լևոն Մարգարյանի ներկ․ Վահագն Գասպարյանին
ՀՀ, ք. Երևան, Արամ Խաչատրյան 22 շ․, 49

Պատասխանողներ՝ 1․ Հայաստանի Հանրապետության կառավարության
2․ ՀՀ Կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 7

3․ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության ներկ․ Վահագն Բալաբեկյանին
ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 33/1, թիվ 5 տարածք

Երրորդ անձ՝ «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը
ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Աշտարակի խճղ., 5/1


Ուղարկվում է թիվ ՎԴ/4914/05/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10․02.2023 թվականի որոշումները՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդությունը քննության առնելու մասին, նոր պատասխանող ներգրավելու միջնորդությունը քննության առնելու և երրորդ անձին գործի վարույթից հանելու մասին և երրորդ անձ ներգրավելու միջնորդությունը քննության առնելու մասին:
Ծանուցվում եք նաև այն մասին, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Առդիր՝ որոշում «4» թերթ


Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`