ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
26.02.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող կողմում հանդես եկող Երրորդ անձիք՝
1. Արամ Սուրենի Չախալյանին
ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փ., 28 շ., 35 բն.
2. ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանության» ծառայություն
ՀՀ., ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/27563/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 հունիսի 08-ին, ժամը՝ 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան
Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք
Հեռ..` 00374 10) 57-69-55
Էլ. փոստ`