Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ որոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված




Հայցվոր՝ Լուսինե Մերուժանի Կարապետյանի ի
դեմս ներկայացուցիչ՝ Աստղիկ Մոլոտովի Պապիկյանին
ՀՀ. ք.Երևան, Շինարարների 5 շ., բն. 30


Պատասխանող՝ Գյուլնարա Զարզանդի Միրիջանյանին
ՀՀ, ք. Երևան, Ղարիբջանյան փ., 66/1


Ուղարկվում է թիվ ԵԴ/23332/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06․02.2023 թվականի որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։
Ծանուցվում եք նաև այն մասին, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 22-ին, ժամը՝ 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր՝ որոշում «2» թերթ


Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`