Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ պարզեցված վարույթը դադարեցնելու և քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ ՔԴՕ 95-րդ հոդված





Հայցվոր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-
ներկ․ Մարիյա Ճրագյանին
ՀՀ, ք.Երևան, Մոսկովյան 35

Պատասխանող՝ Ջանիբեկ Գառնիկի Մելոյանի
ՀՀ, ք․ Երևան, Նոր Արեշ 11 փողոց 84 տուն


Ուղարկվում է թիվ ԵԴ/50318/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2023թ. որոշումը՝ պարզեցված վարույթը դադարեցնելու և քաղաքացիական գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/50318/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Որոշում՝ առդիր «1» թերթ:

Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք

Հեռ..` 00374 10) 57-69-55

Էլ. փոստ`