Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պատասխանող՝ Սիրազմիկ Նորիկի Հարությունյանին թիվ ԵԴ/53608/02/21

26.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Մելսիկ Սամսոնի Գուլյանի ընդդեմ Սիրազմիկ Նորիկի Հարությունյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գայանե Հակոբյանի՝ ընդհանուր հողամասի նկատմամբ բաժնային իրավունքը ճանաչելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/53608/02/21 քաղաքացիական գործով 19.01.2023 թվականին, ժամը 12:30-ին հրավիրված դատական նիստը Դատավոր Ա. Սաֆարյանի 2023 թվականի հունվարի 03-ից 19-ը ներառյալ տարեկան ամենամյա արձակուրդում գտնվելու դեպքով պայմանավորված չի կայացվել, հետաձգվել և նշանակվել է 16.05.2023 թվականին, ժամը 12:30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`