Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/2259/02/20 քաղաքացիական գործով Արման Հրաչիկի Բրուտյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

27.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«27» փետրվարի, 2023թ.
Նախագահող դատավոր` Դ.Սերոբյան

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ՏԴ/2259/02/20 քաղաքացիական գործով


Արման Հրաչիկի Բրուտյանին
ՀՀ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գ. Պառավաքար, 3-րդ փողոց, տուն 2



Գործի համարը` ՏԴ/2259/02/20
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Աննա Գիգուշի Հովակիմյանի ընդդեմ Արմեն Անաստասի Հակոբյանի, երրորդ անձինք՝ Արման Հրաչիկի Բրուտյանի, Կարեն Անաստասի Հակոբյանի, Աշոտ Գագիկի Ասրյանի և Գարեգին Աշոտի Ներկարարյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ուղարկվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին, (հիմք`27.12.2022թ. որոշումը):
Ի գիտություն` Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը, որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը: (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մաս):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Առդիր` 1 թերթ:

Դատավորի օգնական Է. Սարգսյան

Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ՀՀ,ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410-44-84-08-347

Էլ. փոստ`