Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/37210/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/37210/02/21 քաղաքացիական գործով
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

«Նոյան Տապան» ՍՊ ընկերությանը
(ք. Երևան, Իսահակյան 28 )

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր Հարություն Ենոքյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/37210/02/21 քաղաքացիական գործով` ըստ հայցի Տիգրան Էդուարդի Հարությունյանի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲ ընկերության, ՀՀ կադաստրի կոմիտեի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Արդշինբանկ» ԲԲ ընկերություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, հայցվորի կողմում հանդես եկող երրորդ անձ՝ «Նոյան Տապան» ՍՊ ընկերություն՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Տիգրան Էդուարդի Հարությունյանի (ներկայացուցիչ՝ Ազատ Շահբազյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով / ք. Երևան, Գ. Նժդեհի 23/ :
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Դատավորի օգնական Վ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374494811-320

Էլ. փոստ`