Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/7977/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ/7977/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Անիկ Հուսիկի Սեդրակյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աբովյան փ., տ. 81)

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Արթուր Նորիկի Աղաբաբյանի, երրորդ անձինք՝ Նորիկ Նազարի Աղաբաբյանի, Յուրա Նորիկի Աղաբաբյանի, Անիկ Հուսիկի Սեդրակյանի, Արմինե Նորիկի Աղաբաբյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Պատասխանող Արթուր Նորիկի Աղաբաբյանին, երրորդ անձինք՝ Նորիկ Նազարի Աղաբաբյանին, Անիկ Հուսիկի Սեդրակյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Աբովյան փ., տ. 8, Արմինե Նորիկի Աղաբաբյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Դալար, Շ.Ազնավուրի փ., տ. 64 հասցեներով ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել դատարան` <<բացակա>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 23422387

Էլ. փոստ`