Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/2981/02/23

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-19-13, (426) էլ. հասցե՝ ajabnyak-dataran@mail.ru

Քաղաքացիական գործ
ԵԴ/2981/02/23
«22» փետրվարի 2023թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ՝
ՌՈՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
/հասցե՝ քաղաք Երևան, Դավթաշենի 3-րդ թաղ/

Հարգելի պարոն Համբարձումյանին.
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/2981/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ Նարեկ Աղասի Թումասյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը Ձեզ է ուղարկվում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի որոշումը և կից գրությունը՝ այն պատասխանող Նարեկ Աղասի Թումասյանին /հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն 1 թաղ․, 3 շ․, բն․ 36/, փոխանցելու նպատակով, միաժամանակ խնդրում եմ վերջինիս կողմից նշված փաստաթղթերը ստանալը հավաստող ծանուցման մասին անդորրագիրը վերադարձնել Դատարան:
Առդիր` «2» թերթ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`