Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0079/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Պատասխանող Ռոման Արմենակի Գալուստյանին /Կոտայքի մարզ, Չարենցավան համայնք, 6 թղմ., շ.18, բն.22/

01.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0079/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Աշոտ Վաղինակի Խաչատրյանի, Էմիլ Ռուբիկի Հակոբյանի, Ռոման Արմենակի Գալուստյանի, Հրայր Խատիսի Մելքոնյանի, երրորդ անձինք Գրիգոր Անդրանիկի Գևորգյանի, Մանե Մարտունի Մաթևոսյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան /հասցե` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 7/ 2023 թվականի մարտի 20-ին, ժամը 14:30-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):




Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`