ԱՐԴ/6353/02/22
02.03.2023
ԱՐԴ/6353/02/22
<<_22__>> __02___ 2023 թ.
Հայցվոր՝ <<Գրին Ֆիդ պրոդակշն Արարատ>> ՍՊԸ-ի տնօրեն,
հիմնադիր Արարատ Հաբեթնակի Տեր-Անտոնյանին
(հասցե՝ ՀՀ ք.Երևան Բաշինջաղյան փ., 28 շ., բն. 29)
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/6353/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Գրին Ֆիդ պրոդակշն Արարատ>> ՍՊԸ-ի տնօրեն, հիմնադիր Արարատ Հաբեթնակի Տեր-Անտոնյանի ընդդեմ Հրաչյա Սարգսի Մայիլյանի՝ ընկերությունից հեռացնելու պահանջի մասին :
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի մայիսի 15-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` ք. Էջմիածին Կամո 15
Հեռ..` +374 231 5-27-54
Էլ. փոստ`