Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԱԴԴ/0572/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


թիվ ԵԱԴԴ/0572/02/11 քաղաքացիական գործով «15» փետրվարի 2023թ.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը
(դատավոր Ռ.Մ.Բունիաթյան) Ձեզ հրավիրում է որպես պատասխանող


2023 թվականի մարտի 16-ին, ժամը 16:30

Ու՞մ՝ Լիանա Հովսեփյանին /Հովհաննիսյանին/
Ու՞ր՝ ք. Երևան, Սարի թաղ, 6-րդ շարք, 116 տուն

Ըստ հայցի Արամայիս Դուկասյանի ընդդեմ «Նորաշեն 2007» ՍԿ-ի, Լիանա Հովսեփյանի /Հովհաննիսյանի/, Հերմինե Նաղդալյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի, երրորդ անձ՝ «Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի՝ գործարքներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, նախնական և նախավճարի պայմանագիրը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հայցի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Կարեն Կարապետյանի ընդդեմ «Նորաշեն 2007» ՍԿ-ի, Արամայիս Դուկասյանի, Լիանա Հովսեփյանի /Հովհաննիսյանի/, Հերմինե Նաղդալյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ 20.11.2009 թվականի և 29.12.2009 թվականի առուվաճառքի գործարքները, դրանց հիման վրա սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու, առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, դատական նիստերի թիվ 7 դահլիճ:



Դատավորի օգնական` Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`