Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/0317/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵԱԴԴ/0317/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Սերոբ Հարությունյանին
(ՀՀ քաղաք Երևան Գ.Զոհրապի փողոց 28/1 տուն)
Ըստ հայցի «Դեկորատիվ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սերոբ Հարությունյանի, Արշավիր Աղաջանյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ Կ-ի` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և դրա հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Սերոբ Հարությունյանի ընդդեմ «Դեկորատիվ» բաց բաժնետիրական ընկերության` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին և ըստ հայցի «Դեկորատիվ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արշավիր Աղաջանյանի, Սերոբ Հարությունյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և դրա հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Արշավիր Աղաջանյանի ընդդեմ «Դեկորատիվ» բաց բաժնետիրական ընկերության` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 31-ին ժամը 15:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`