Թիվ ԵԴ/63721/02/22 քաղաքացիական գործով «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր
09.03.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/63721/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
12 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Միկրո կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ «ՄՍ գրուպ» ՍՊ ընկերության, Ռաֆայել Աշոտի Մալխասյանի և Արտակն Արծվիկի Ալեքսանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը դատավոր Արամ Մկրտչյանին է մակագրվել 05.12.2022 թվականին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 08.12.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`