Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/10894/05/19 վարչական գործով ծանուցագիր

10.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
______________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/10894/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<10>> մարտի 2023թ.
պ-ն Գևորգ Պետրոսյանին
(ք.Երևան, Արցախի 10 գ շ., բն.54)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ռուզաննա Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Գևորգ Պետրոսյանի և <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի՝ Երևան քաղաքի Կիևյան փողոց, 1 շենքի 32 բնակարանի՝ Գևորգ Վարդանի Պետրոսյանի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու, որպես հետևանք՝ նույն գույքի նկատմամբ այն բոլոր սահմանափակումների պետական գրանցումը, որոնք կիրառվել են տվյալ գույքը պարտապան Գևորգ Պետրոսյանին պատկանելու հիմքով, դադարեցնելուն պարտավորեցնելու, և Երևան քաղաքի Կիևյան փողոց, 1 շենքի 32 բնակարանի 1/2 բաժնեմասի (ներկա պահին Գևորգ Վարդանի Պետրոսյանին պատկանող) նկատմամբ Ռուզաննա Ազատի Մարտիրոսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 18.04.2023 թվականին, ժամը 16։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`