Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/2106/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

11.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող
Արման Սասունի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ակունք, 16-1 փող., 2 տուն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Պողոսյանի վարույթում է գտնվում վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/2106/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Լևոն Վարդանի Մելիքյանի, Մեխակ Վարդանի Մելիքյանի և Արման Սասունի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:

Տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/2106/02/19 քաղաքացիական գործով 11.05.2023 թվականին, ժամը 14։10-ին նշանակվել է նախնական դատական նիստ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, ք. Գավառ, Սայադյան 18) (պաշտոնական կայքը` datalex.am) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող: Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Գավառ քաղաքի նստավայրում։

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Տեղեկացվում եք, նաև որ
1. օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդված):
2. գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդված):

Առդիր՝ Դատարանի 09.03.2023 թվականի որոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/2106/02/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

9 մարտի 2023 թվական քաղաք Գավառ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սյուզաննա Պողոսյանի, քննելով ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Լևոն Վարդանի Մելիքյանի, Մեխակ Վարդանի Մելիքյանի և Արման Սասունի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Լևոն Վարդանի Մելիքյանի, Մեխակ Վարդանի Մելիքյանի և Արման Սասունի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Քաղաքացիական գործը դատավոր Նոնա Գալստյանի լիազորությունների դադարեցման կապակցությամբ 31.01.2023 թվականին մակագրվել է դատավոր Սյուզաննա Պողոսյանին (այսուհետ՝ Դատավոր):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը արձանագրում է, որ Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ուստի կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցում» վերատառությամբ 8-րդ գլխի իրավակարգավորումները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 169-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԳԴ1/2106/02/19 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝
1) «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Լևոն Վարդանի Մելիքյանի միջև վարկային իրավահարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը.
2) Վարկային պայմանագրի շրջանակներում Լևոն Վարդանի Մելիքյանին 1 765 000 ՀՀ դրամ գումար տրամադրվելը.
3) «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Մեխակ Վարդանի Մելիքյանի, Արման Սասունի Հակոբյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների (երաշխավորության պայմանագրի) առկայությունը.
4) Վարկառուի վարկայի պարտավորությունները ոչ պատշաճ կատարելը:
2. Հայցվոր «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վրա դնել սույն որոշման 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով սահմանված փաստերի ապացուցման բեռը:
3. Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև՝ 28.04.2023 թվականը:
4. Դատական նիստը նշանակել՝ 11.05.2023 թվականին, ժամը՝ 14:10-ին:



ԴԱՏԱՎՈՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-26-69

Էլ. փոստ`