թիվ ԵԴ/25586/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Դիաննա Հայկի Մարտիրոսյանին ուղղված դատական ծանուցագիր
11.03.2023
Հրավիրվում եք, ըստ հայցի Գրիգոր Մայիսի Գասպարյանի, Անահիտ Մայիսի Գասպարյանի, Մայիս Գրիգորի Գասպարյանի ընդդեմ Դիաննա Հայկի Մարտիրոսյանի, Նադիա Արտակի Նիկողոսյանի, երրորդ անձ՝ Հայկ Սամսոնի Տեր-Պետրոսյան` վտարման պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող, 2023 թվականի հուլիսի 18-ին, ժամը 12:20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
3. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-28-71-00
Էլ. փոստ`